National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.08.2021
Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը
1 / 29

Օգոստոսի 10-ին   շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման  առաջին նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է: Ըստ Դոնթի բանաձեւի՝ ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահե Հակոբյանի թեկնածությունը:

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:

Վահե Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ երկրում տիրող տնտեսական իրավիճակին` նշելով, որ 2020-ի իրադարձությունները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ տնտեսության վրա. «Այս իրավիճակում անհրաժեշտ է ընթացիկ ծախսերը կրճատել, առաջիկա տարիների համար պետք է հարկաբյուջետային համախմբում՝ ուղղված պետական պարտքի կայունացման վերադարձմանը»: Հանձնաժողովի նախագահի թեկնածուի կարծիքով՝ անհրաժեշտ է նաեւ օրենսդրական կարգավորումների միջոցով բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար: Ըստ նրա՝ այսուհետ պետության կողմից վերցված վարկերը պետք է ուղղվեն բացառապես կապիտալ ծախսերի վրա:

Վահե Հակոբյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: